Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկային և ոչ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, որի դեպքում վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից երկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցով: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը վարչական մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով։

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե վարչական մարմնի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր։ Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի ներկայացրած միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն և նման անհրաժեշտության հիմնավորում։ Բանավոր լսում անցկացնելու դեպքում վարչական մարմինը կայացնում է վարչական վարույթի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ որոշում և որոշման կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։