Հոդված 281. Հաշվետու ժամանակաշրջանը
Հոդված 281. Հաշվետու ժամանակաշրջանը
1. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հարկային տարվա մեջ ներառված ցանկացած հաշվետու ամիսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:
2. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջան են համարվում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացրած` արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հարկային տարվա մեջ ներառված մեկ և ավելի հաջորդական ամիսները ներառող ժամանակահատվածը:
3. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանում գործունեության իրականացման սկզբի օրը և (կամ) գործունեության իրականացման վերջին օրը ներառող հաշվետու ամիսները` համարվում են որպես ամբողջական ամիսներ:
4. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալի` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացման դեպքում արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածը: