Հոդված 446. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ հարկային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների գործողության շարունակությունը
Հոդված 446. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ հարկային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների գործողության շարունակությունը
1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո իրենց գործողությունը շարունակում են հարկային հարաբերություններ կարգավորող (այդ թվում՝ հարկային արտոնություններ և (կամ) հարկման մեխանիզմներ սահմանող)՝ Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասում չնշված օրենքները՝ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ուժը կորցրած չեն ճանաչվել, կամ քանի դեռ չեն լրացել այդ օրենքների գործողության ժամկետները:
2. Օրենսգրքի 62-րդ, 109-րդ, 145-րդ և 147-րդ հոդվածների կիրառության նպատակով անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների դեպքում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, գույքահարկով հարկման բազա համարվող կադաստրային արժեքը, իսկ հողամասերի դեպքում՝ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2-րդ հոդվածի համաձայն, հողի հարկով հարկվող օբյեկտները:
(446-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)
(446-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 113-րդ հոդվածի լրացմամբ գործում է մինչև 01.01.2019)