Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-01-04-ից մինչև 2019-05-01։Բացել գործող տեքստը
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸԳլուխ 31 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2019-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի.

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը Տարեկան դրույքաչափը (դրամ)

Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան 5000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 10000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 15000

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության.

Շարժիչի հզորություն Տարեկան դրույքաչափը ամբողջ հարկման բազայի նկատմամբ (դրամ)

մինչև 50 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 5 դրամ

51-80 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 10 դրամ

81-100 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 15 դրամ

101-150 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 20 դրամ

151-200 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 25 դրամ

201-250 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 30 դրամ

251-300 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 35 դրամ

301 և ավելի ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 50 դրամ

Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ դրանց տեսակի և բեռնատարողության.

Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ)

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի

նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում

8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար 3750 7500

8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը և ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 20 000

8704 21

8704 31 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000 10 000

8704 22

8704 32 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 20 000

8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000 30 000

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է հաշվետու տարվան նախորդող տարվա համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափի և սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափի 10 տոկոսի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափը: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:

(168-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։