ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 284. Արտոնագրային հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների վճարումը
Հոդված 284. Արտոնագրային հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների վճարումը
1. Արտոնագրային հարկ վճարողի համար պահպանվում է Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց արտոնագրային հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Արտոնագրային հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են`
1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարումից.
2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: