Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-01-ից մինչև 2019-07-11։Բացել գործող տեքստը
(սույն օրենսգրքի 12-րդ բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից` համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի:)Գլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

գործել է մինչև 2019-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ` ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`

1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.

2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

3) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:

(270-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։