Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-01-ից մինչև 2019-07-11։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · (գլուխը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

Հոդված 421. Առանց արտոնագրի գործունեություն իրականացնելը

գործել է մինչև 2019-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 421. Առանց արտոնագրի գործունեություն իրականացնելը

1. Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի, կազմակերպությունից և (կամ) անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի գումարը, և կազմակերպությունը և (կամ) անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում են: Սույն մասով սահմանված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի (տեսակների) մասով կրկին կատարվելու դեպքում կազմակերպությունից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս, քան երեք ամսվա) համար` Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը հաշվի չի առնվում:

2. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածով սահմանված խախտումները կատարած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկից ազատված գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային հարկից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային հարկը հաշվարկում են Օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված խախտում կատարելը:

(421-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(421-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով ուժը կկորցնի 01.01.2020-ին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։