Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-04-11։Բացել գործող տեքստը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 457. Օրենսգրքի 17-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

գործել է մինչև 2020-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 457. Օրենսգրքի 17-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողությունները շարունակվում են և դրանց արդյունքներն ամփոփվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԱԱՀ վճարողներն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ հաշվառում են ապրանքների մնացորդներն` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի: Այն հարկ վճարողները, որոնք Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին չեն համարվում ԱԱՀ վճարող, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ կհամարվեն ԱԱՀ վճարող կամ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) ԱԱՀ վճարողները կամ այն հարկ վճարողները, որոնց մոտ հարկային տարվա որևէ ամսում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) կգերազանցի 100 միլիոն դրամի շեմը, սույն կետով սահմանված ապրանքային մնացորդների հաշվառումն իրականացնում են ԱԱՀ վճարող համարվելու կամ հարկային տարվա որևէ ամսում 100 միլիոն դրամի շեմը գերազանցելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ: Սույն կետում նշված հաշվառման արդյունքներն արտացոլվում են հարկային մարմնի սահմանած ձևում: Հարկ վճարողները հաշվառման արդյունքները կարող են արտացոլել այլ ձևաչափով, սակայն հարկային մարմնի սահմանած ձևով պահանջվող տվյալների և վավերապայմանների պարտադիր պահպանմամբ:

3. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կիրառության մեջ դրված ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները շարունակում են կիրառվել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կիրառությունից չեն հանվել մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները Օրենսգրքով սահմանված կարգով առաջին անգամ կիրառության մեջ են դրվում Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

5. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

6. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Կառավարության սահմանած ձևով: Մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:

7. Եթե մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողն ունի հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումար (սույն մասի կիրառության իմաստով` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար), ապա այդ գումարն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սույն մասի դրույթները տարածվում են յուրաքանչյուր կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացած` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարի (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) վրա։

(457-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-191-Ն, 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 23.09.19 ՀՕ-172-Ն)

(23.09.19 ՀՕ-172-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության` համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։