Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-11-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 69 · ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 347. Հանդիպակաց ուսումնասիրությունը

գործել է մինչև 2020-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 347. Հանդիպակաց ուսումնասիրությունը

1. Հարկ վճարողների համալիր հարկային ստուգման ընթացքում նրանց հետ գործարքի (գործարքների) կողմ հանդիսացած այլ հարկ վճարողի (վճարողների) մոտ միայն այդ գործարքի (գործարքների) մասով հարկային մարմինը կարող է իրականացնել հանդիպակաց ուսումնասիրություններ` գործարքի (գործարքների) կատարման պայմանները, փաստաթղթերը, դրանց տվյալներն ու տեղեկությունները ճշտելու անհրաժեշտության դեպքում:

2. Հարկ վճարողի հանդիպակաց ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել տասը անընդմեջ աշխատանքային օրը:

3. Ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում է նաև այն հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, որի մոտ համալիր հարկային ստուգման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու հանդիպակաց ուսումնասիրություն:

4. Ուսումնասիրության հանձնարարագրի երկու օրինակներն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով համալիր հարկային ստուգումների համար սահմանված կարգով` ուսումնասիրությունը սկսելուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ծանոթացման: Հարկ վճարողն ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում: Հանձնարարագիրն ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու դեպքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով:

5. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը (առանց նախագիծ կազմելու), որտեղ չեն ներառվում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետի դրույթները:

6. Հանդիպակաց ուսումնասիրությունն իրականացվում է՝ անկախ հարկ վճարողի մոտ սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքը (գործարքները) ներառող հաշվետու ժամանակաշրջանները համալիր հարկային ստուգմամբ ստուգված կամ վերստուգված լինելու հանգամանքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։