ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸԳլուխ 78 · ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆԵԼԸ
Հոդված 429. Գույքի արգելանքը
Հոդված 429. Գույքի արգելանքը
1. Գույքի արգելանքը հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կիրառվում է հարկ վճարողի բանկային հաշիվներում և (կամ) դրամարկղում առկա դրամական միջոցների, ինչպես նաև այլ գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի՝ հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով: