Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-14-ից մինչև 2020-06-05։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 65 · ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 317. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը

գործել է մինչև 2020-06-05Բացել ARLIS-ում

Հոդված 317. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը

1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը հարկային մարմնի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե՝

1) կազմակերպությունը չի կատարել հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել հորիզոնական մոնիտորինգ,

2) հարկային մարմնում առկա են փաստեր կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանակահատվածում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ,

3) հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման և վճարման ճշտության վերաբերյալ տեղեկությունների, կազմակերպության ներկայացրած տվյալների և հարկային մարմնում առկա տվյալների միջև հայտնաբերվող շեղումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու՝ հարկային մարմնի պահանջի դեպքում կազմակերպության կողմից երկու և ավելի անգամ համապատասխան պարզաբանումներ չեն ներկայացվել:

2. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը կարող է վաղաժամկետ դադարեցվել կազմակերպության նախաձեռնությամբ:

3. Հարկային մարմնի կամ կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում դադարեցնող կողմը այդ մասին պարտավոր է մյուս կողմին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան դադարեցումից առնվազն մեկ ամիս առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։