Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-05-ից մինչև 2020-06-15։Բացել գործող տեքստը
(համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի` սույն օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:)Գլուխ 45 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 225. Անշարժ գույքի հարկ վճարողները

գործել է մինչև 2020-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 225. Անշարժ գույքի հարկ վճարողները

1. Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:

2. Մշտական օգտագործման տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողը:

3. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա անշարժ գույքի հարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն, բացառությամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող այն հողամասերի, որոնցում առկա են տարբեր հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորներ` շենքեր և (կամ) շինություններ: Տարբեր հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորներով ծանրաբեռնված` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերի մասով անշարժ գույքի հարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում հավասար չափով:

4. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա անշարժ գույքի հարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

(225-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։