ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 19 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 93. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
Հոդված 93. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
1. Օրենսգրքի 91-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվարկման նպատակով ակցիզային հարկի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`
1) ակցիզային հարկ վճարող չհամարվողները.
2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքը վերագրվում է ակցիզային հարկից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերի.
3) եթե հարկային հաշիվը Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն համարվում է անապրանք փաստաթուղթ.
4) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է անվավեր: