Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-01-ից մինչև 2020-10-08։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸԳլուխ 80 · ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 440. Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը

գործել է մինչև 2020-10-08Բացել ARLIS-ում

Հոդված 440. Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը

1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաև հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով՝ Օրենսգրքով սահմանված կարգով կամ դատարան:

2. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության բողոքարկման նպատակով հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված բողոքի ցանկացած փուլում հարկ վճարողը կարող է դիմել դատարան:

3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան հարկային ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` Օրենսգրքով սահմանված կարգով:

4. Հարկային մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական պատասխանատվության կիրառման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։