Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-08-ից մինչև 2020-10-23։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 23 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը

գործել է մինչև 2020-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը

1. Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների) գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան հարկային տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված (պակաս ստացված) եկամուտների չափով, բացառությամբ

1) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար սահմանված է սուբսիդիայի հատկացում.

2) եթե տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ ծանուցման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ ծանուցման կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած հարկային վնասները փոխհատուցման ենթակա չեն:

(127-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։