Հոդված 238. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը
Հոդված 238. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը
1. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին և 2-րդ հավելվածներին համապատասխան, տվյալ հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա (այդ թվում` համայնքների ղեկավարների` հողամասերի և շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ տրամադրած) տվյալների հիման վրա`
1) առաջին կադաստրային գնահատությունն իրականացնում է 2019 թվականին, որի տվյալները հիմք են ընդունվում հետագա հարկային երեք տարիների հարկման բազան որոշելու համար.
2) հետագա կադաստրային գնահատություններն իրականացնում է Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պարբերականությամբ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներից` Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց առաջ նախորդ (վերջին) գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված` կադաստրային գնահատման կարգերով, և Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:
3. 2018 և 2019 թվականների ընթացքում անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում հողամասերի և շինությունների 2016 թվականի կադաստրային գնահատման, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով մինչև Օրենսգրքի ուժի մեջ մտնելը անշարժ գույքի գնահատման (վերագնահատման) դեպքում` վերջին գնահատման տվյալները` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները: 2018 և 2019 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:
Հավելված 1
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 19.11.19 ՀՕ-225-Ն)
Հավելված 2
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
2) Գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԶԵհ= Մգհ x Գզե
որտեղ`
Մգհ-ն` գյուղատնտեսական նշանակության հողի մակերեսն է` արտահայտված հեկտարներով,
Գզե-ն` գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամուտն է` մեկ հեկտարի հաշվարկով:
Գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամուտը սահմանում է Կառավարությունը:
(238-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 19.11.19 ՀՕ-225-Ն)
(238-րդ հոդվածը 25.06.20 ՀՕ-332-Ն օրենքի 5-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)