ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 19 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 96. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով միասնական հաշվարկների ներկայացումը
Հոդված 96. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով միասնական հաշվարկների ներկայացումը
1. Ակցիզային հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Ակցիզային հարկ վճարողները Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ չեն ներկայացնում: