ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸԳլուխ 59 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 292. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման առանձնահատկությունները
Հոդված 292. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման առանձնահատկությունները
1. Հարկային մարմնում ԱԱՀ վճարողների հաշվառումն իրականացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարների հիման վրա:
2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը ՀՎՀՀ-ն է, որի վերջում ավելացված է թեք գիծ և «1» թվային նիշը:
3. Հարկային մարմինը հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է որպես ԱԱՀ վճարող հաշվառված անձանց ցանկը՝ փնտրման հնարավորությամբ: