ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 14 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 66. Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրումը
Հոդված 66. Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրումը
1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշիվներ (այսուհետ սույն բաժնում՝ հարկային հաշիվներ):
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում հարկային հաշիվներ դուրս չեն գրվում: