Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-03-28-ից մինչև 2021-05-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-05-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 22 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 108. Եկամուտ չհամարվող տարրերը

գործել է մինչև 2021-05-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 108. Եկամուտ չհամարվող տարրերը

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները՝ նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.

2) շահութահարկ վճարողի լուծարման մասին որոշման առկայության դեպքում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.

3) շահութահարկ վճարողի բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը.

4) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե այդ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջով.

5) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը.

6) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները, եթե սույն կետում նշված գործարքները կատարվում են հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումից հետո.

7) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը.

8) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման բացասական արդյունքը.

9) հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարները.

10) հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարները.

11) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները.

12) հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հազար դրամ հարկային պարտավորության գումարը.

13) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից).

14) միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրվող տույժերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով շահութահարկ վճարողին (հարկային գործակալին) վերադարձվող (փոխհատուցվող)՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները.

15) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

16) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

17) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.

18) Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի և (կամ) տուգանքների գումարները: Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում նաև փոխառուների նկատմամբ ձևավորված և անհուսալի ճանաչված ակտիվների գծով արտահաշվեկշռում (հետհաշվեկշռային հաշիվներում) հաշվառվելու ընթացքում հաշվարկված տոկոսները և (կամ) տույժերը և (կամ) տուգանքները՝ դրանց հաշվառման (հաշվարկման, հաշվեգրման) պահին, ինչպես նաև դրանց հետագա զիջման կամ ներման (այդ թվում՝ մասնակի) դեպքում.

19) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներից ստացվող եկամուտները.

20) տիեզերական օբյեկտների և տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

21) բանկերի կամ վարկային կազմակերպությունների ստացած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկի մարմանը.

22) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարները.

23) բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում՝ անկախ սույն մասի 18-րդ կետի դրույթներից․

24) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, նրա՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից ներվող պարտավորությունները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների գումարները)։

2. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում նաև՝

1) արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները: Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում՝

ա. ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտ շահութահարկ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից,

բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից,

գ. ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ռեզիդենտին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը:

(108-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, 06.03.20 ՀՕ-153-Ն, 06.05.20 ՀՕ-258-Ն, 03.06.20 ՀՕ-293-Ն, փոփ. 07.10.20 ՀՕ-449-Ն, լրաց. 21.10.20 ՀՕ-462-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(108-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի գործողությունները տարածվում են 01.01.2018 թվականից ծագած հարաբերությունների վրա` համաձայն 06.05.20 ՀՕ-258-Ն օրենքի 5-րդ հոդվածի:)

(108-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա` համաձայն 03.06.20 ՀՕ-293-Ն օրենքի 4-րդ հոդվածի:)

(07.10.20 ՀՕ-449-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

(21.10.20 ՀՕ-462-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։