Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-03-28-ից մինչև 2021-05-16։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 67 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 334. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունը

գործել է մինչև 2021-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 334. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունը

1. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է նախորդ հարկային տարվա ընթացքում ավարտված հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որը ներառում է`

1) նախորդ հարկային տարում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն.

2) տեղեկություններ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների քանակի, ինչպես նաև դրանց տեսակների և անցկացման հիմքերի վերաբերյալ` ըստ Օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված տեսակների և հիմքերի.

3) տեղեկություններ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների անցկացման ժամկետների մասին.

4) նշումներ հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքները բողոքարկված լինելու մասին:

2. Նախորդ հարկային տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատում է Կառավարությունը:

(334-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։