Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2021-07-26։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 75 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 393. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

գործել է մինչև 2021-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 393. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

1. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են Օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողներին:

2. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից:

3. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը:

4. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանում է հարկային մարմինը:

5. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժվում է, եթե`

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված հաշվետվությունը չի ներկայացվել.

2) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետից ուշացնելու, հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի համար Օրենսգրքով սահմանված տուգանքը չի վճարվել.

3) դեռևս առկա են նախկինում ստացված` ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի՝ 30 միլիոն հատը և (կամ) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ծածկագրերին դասվող ապրանքախմբի՝ մեկ միլիոն 200 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:

6. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

7. Դրոշմավորման պարտավորություն կրող՝

1) հարկ վճարողները (բացառությամբ Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում.

2) Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով`

1) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում.

2) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:

9. Հարկային մարմինը յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) համար վարում են ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ տեսակների: Քարտում նշվում են տրամադրված, հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

(393-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց. 01.06.20 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։