Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2021-07-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-07-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

գործել է մինչև 2021-07-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

2. 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:

3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման գործունեության տեսակի) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են և արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման մասով 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են մինչև 2018 թվականի մարտի 1-ը ներառյալ, իսկ 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև 2018 թվականի հունիսի 20-ը ներառյալ:

(455-րդ հոդվածը խմբ. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։