Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ չփակցնելը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ չփակցնելը

1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները) չփակցնելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցված տեղեկության մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցված տեղեկության մասով 100 հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։