Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 2 · ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները

1. Բացի Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացություններից, Օրենսգրքում կիրառվում են նաև այլ հասկացություններ, որոնց իմաստն ու նշանակությունը մեկնաբանվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան բաժիններում կամ գլուխներում:

2. «Հարկման օբյեկտ», «վճարի օբյեկտ», «հարկման բազա», «վճարի բազա», «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում կիրառվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան հոդվածներում նշված իմաստով ու նշանակությամբ:

3. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման մասով հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով Օրենսգրքում կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն Օրենսգրքով, կիրառվում են ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:

4. Հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

5. Քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

6. Եթե Օրենսգրքում կիրառվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրի՝ ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված մեկնաբանությունը տարբերվում է համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրի մասով Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունից, ապա կիրառվում է Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունը:

(5-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։