Հոդված 234. Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 234. Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի ամբողջ հարկման բազայից հաշվառող մարմինների կողմից:
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկը հաշվարկում են`
1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.
2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով: