Հոդված 361. Կիրառվող հասկացությունները
Հոդված 361. Կիրառվող հասկացությունները
1. Սույն գլխում հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
1) բաժնային արժեթղթեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արժեթուղթ.
2) ֆինանսական ցուցանիշ` մասնավորապես գին, հավելագին, համախառն, գործառնական կամ զուտ շահույթի գործակից, որը վերլուծվում է Օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված՝ տրանսֆերային գնագոյացման մեթոդները կիրառելիս.
3) տրանսֆերային գնագոյացում` Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքներում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման ընթացակարգ.
4) պարզած ձեռքի հեռավորության տիրույթ` Օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն որոշված ֆինանսական ցուցանիշների տիրույթ.
5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)` Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք).
6) պարզած ձեռքի հեռավորության սկզբունք՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների գնահատման սկզբունք, համաձայն որի Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքներում կիրառված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ցուցանիշները չեն տարբերվում սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված համադրելի չվերահսկվող գործարքներում կիրառված ֆինանսական ցուցանիշներից.
7) վերլուծության ենթակա կողմ` վերահսկվող գործարքի կողմ, որի համար ֆինանսական ցուցանիշը վերլուծվում է վերավաճառքի գնի, ծախսումներ գումարած և զուտ շահույթի մեթոդները կիրառելիս.
8) վերլուծության ենթակա օտարերկրյա կողմ` վերլուծության ենթակա կողմ, որը չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ կամ մշտական հաստատություն.
9) համադրելի չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չվերահսկվող գործարք, որը Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համադրելի է վերահսկվող գործարքին.
10) համադրելիության ճշգրտում` համապատասխան ֆինանսական ցուցանիշի ճշգրտում՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 366-րդ հոդվածի համաձայն.
11) ներքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքի կողմերից մեկի և Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք.
12) արտաքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք, որի կողմերից ոչ մեկը չի հանդիսանում վերահսկվող գործարքի կողմ:
(361-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)