Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-14-ից մինչև 2022-05-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-05-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 75 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 393. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

գործել է մինչև 2022-05-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 393. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

1. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են Օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողներին:

2. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից:

3. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը:

4. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանում է հարկային մարմինը:

5. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժվում է, եթե`

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված հաշվետվությունը չի ներկայացվել.

2) (կետն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-408-Ն)

3) դեռևս առկա են նախկինում ստացված` ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի՝ 30 միլիոն հատը և (կամ) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ծածկագրերին դասվող ապրանքախմբի՝ մեկ միլիոն 200 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր.

4) հայտը և (կամ) հաշվետվության ձևը ներկայացվել են հարկային մարմնի սահմանած լրացման կարգերի պահանջների խախտմամբ:

5.1. Հարկային մարմինը հայտը չեղյալ է համարում՝

1) ներկայացված հայտից հրաժարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) հայտի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից չստանալու դեպքում:

6. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

7. Դրոշմավորման պարտավորություն կրող՝

1) հարկ վճարողները (բացառությամբ Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչև ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում.

2) Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով`

1) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում.

2) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:

9. Հարկային մարմինը յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) համար վարում են ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ տեսակների: Քարտում նշվում են տրամադրված, հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

10. Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

(393-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց. 01.06.20 ՀՕ-281-Ն, փոփ., լրաց. 16.12.21 ՀՕ-408-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։