Հոդված 379. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը, կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանափակումները
Հոդված 379. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը, կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանափակումները
1. Օրենսգրքի 380-րդ հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում կազմակերպությունները անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա՝ այդ գործունեության տեսակների մասով:
2. Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա (այդ գործունեության տեսակների մասով):
2.1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
3.
(379-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)
(հոդվածը 18.01.22 ՀՕ-20-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.22 թվականին)
(18.01.22 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)