Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2022-10-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-10-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 74 · ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 379. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը, կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանափակումները

գործել է մինչև 2022-10-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 379. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը, կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանափակումները

1. Օրենսգրքի 380-րդ հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում կազմակերպությունները անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա՝ այդ գործունեության տեսակների մասով:

2. Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա (այդ գործունեության տեսակների մասով):

2.1. (մասն ուժը կորցրել է 12.04.22 ՀՕ-103-Ն)

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։

(379-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 12.04.22 ՀՕ-103-Ն, լրաց. 18.01.22 ՀՕ-20-Ն)

(18.01.22 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։