Հոդված 9. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները
Հոդված 9. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները
1. Հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
1) հարկ վճարողների շրջանակը.
2) հարկման օբյեկտը.
3) հարկման բազան.
4) հարկի դրույքաչափը.
5) հարկի հաշվարկման կարգը.
6) հարկի վճարման կարգը և ժամկետները:
2. Հարկի և բնօգտագործման վճարի սահմանման համար անհրաժեշտ տարրերը սահմանվում են Օրենսգրքով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում Օրենսգրքով նախատեսված՝ բնօգտագործման վճարից տարբերվող այլ վճարների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին վերաբերող՝ Օրենսգրքի 10-12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև բնօգտագործման վճարի մասով:
5. Օրենսգրքի 6-7-րդ, 67-72-րդ և 76-80-րդ գլուխներով հարկի համար սահմանված այն կարգավորումները, որոնք չեն վերաբերում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին, կիրառվում են նաև Օրենսգրքով նախատեսված վճարների մասով:
(հոդվածը 15.06.22 ՀՕ-149-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից)
(15.06.22 ՀՕ-149-Ն օրենքն ունի անցումային դրույթ)