Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-05-ից մինչև 2024-04-07։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 9. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները

գործել է մինչև 2024-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները

1. Հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.

1) հարկ վճարողների շրջանակը.

2) հարկման օբյեկտը.

3) հարկման բազան.

4) հարկի դրույքաչափը.

5) հարկի հաշվարկման կարգը.

6) հարկի վճարման կարգը և ժամկետները:

2. Հարկի և բնօգտագործման վճարի սահմանման համար անհրաժեշտ տարրերը սահմանվում են Օրենսգրքով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում Օրենսգրքով նախատեսված՝ բնօգտագործման վճարից տարբերվող այլ վճարների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին վերաբերող՝ Օրենսգրքի 10-12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները, բացառությամբ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման, կիրառվում են նաև բնօգտագործման վճարի մասով:

5. Օրենսգրքի 6-7-րդ, 67-72-րդ և 76-80-րդ գլուխներով հարկի համար սահմանված այն կարգավորումները, որոնք չեն վերաբերում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին, կիրառվում են նաև Օրենսգրքով նախատեսված վճարների մասով:

(9-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-149-Ն)

(15.06.22 ՀՕ-149-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։