ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 357. Թարգմանչի ներգրավումը
Հոդված 357. Թարգմանչի ներգրավումը
1. Հարկային հսկողության գործընթացին մասնակցելու նպատակով հարկային մարմինը կարող է ներգրավել թարգմանչի:
2. Թարգմանիչ է հանդիսանում հարկային հսկողության իրականացման գործընթացում շահագրգռվածություն չունեցող այն անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզվին:
3. Թարգմանիչը նախազգուշացվում է իր պարտականությունների և կեղծ թարգմանության համար պատասխանատվության մասին, որի մասին նշվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրությունում, և որը հաստատվում է թարգմանչի ստորագրությամբ:
4. Թարգմանչի ներգրավման և վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը:
(357-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)