Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝
1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.
2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
3) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով:
(142-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)