Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը
Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը
1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս.
2) առանց բարելավումների (այդ թվում՝ միայն պարսպով բարելավված) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար`
ա. բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի համար` 0.6 տոկոս,
բ. բնակավայրերի հողերից հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի համար՝ մեկ տոկոս,
գ. բնակավայրերի հողերից սույն կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված հողերի համար՝ մեկ տոկոս,
դ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար՝ 0.25 տոկոս,
ե. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև ջրային հողերի համար՝ 0.5 տոկոս,
զ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս.
3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող՝ բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 5-7-րդ կետերով սահմանված դեպքերի)`
Հարկման բազան Հարկի դրույքաչափը
մինչև 10 միլիոն դրամը ներառյալ 0,05 տոկոս
10 միլիոն դրամից ավելի` մինչև 25 միլիոն դրամը ներառյալ 5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
25 միլիոն դրամից ավելի` մինչև 47 միլիոն դրամը ներառյալ 20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
47 միլիոն դրամից ավելի` մինչև 75 միլիոն դրամը ներառյալ 64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
75 միլիոն դրամից ավելի` մինչև 100 միլիոն դրամը ներառյալ 176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
100 միլիոն դրամից ավելի՝ մինչև 200 միլիոն դրամը 326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը
200 միլիոն դրամից ավելի 1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը
4) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող՝ անհատական բնակելի տուն և այգետնակ հանդիսացող անշարժ գույքի համար`
Հարկման բազան Հարկի դրույքաչափը
մինչև 7 միլիոն դրամը ներառյալ 0.05 տոկոս
7 միլիոն դրամից ավելի` մինչև 23 միլիոն դրամը ներառյալ 3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
23 միլիոն դրամից ավելի` մինչև 50 միլիոն դրամը ներառյալ 19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
50 միլիոն դրամից ավելի` մինչև 85 միլիոն դրամը ներառյալ 73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
85 միլիոն դրամից ավելի` մինչև 120 միլիոն դրամը ներառյալ 213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
120 միլիոն դրամից ավելի` մինչև 200 միլիոն դրամը ներառյալ 423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը
200 միլիոն դրամից ավելի 1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը
5) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող՝ հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս.
6) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 6-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող՝ արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.25 տոկոս.
7) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող՝ ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս:
2․ Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 0․5 գործակցի արտադրյալով հաշվարկվող կիսամյակային դրույքաչափերով։
(229-րդ հոդվածը խմբ. 25.06.20 ՀՕ-332-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-563-Ն)