Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-01-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-10-13-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸԳլուխ 66 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

Հոդված 325. Հարկային պարտավորությունների մարումները

գործել է մինչև 2023-10-13ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 325. Հարկային պարտավորությունների մարումները

1. Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ միասնական հաշվին մուտքագրման օրը:

2. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:

3. Հարկային պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են սույն մասում նշված գումարների առկայության օրով:

4. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար՝ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ինչպես նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին, ապա՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

4.1.

4.2.

5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձևավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:

6.1.

7. Մարված հարկային պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն հոդվածի համաձայն:

8. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:

9. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-228-Ն)

(325-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 23.09.19 ՀՕ-172-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-228-Ն, 12.04.22 ՀՕ-103-Ն)

(հոդվածը 01.03.23 ՀՕ-101-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.09.19 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։