Հոդված 376. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը
Հոդված 376. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը
1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումն այն տեղեկատվությունն է, որը հիմնավորում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
1.1.
2. Սույն հոդվածով նախատեսված գլխավոր և տեղական փաստաթղթերով սահմանված տեղեկատվությունը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է նաև պահանջել հարցազրույցի անցկացում հարկ վճարողի և (կամ) նրա ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ուղարկված գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը պետք է գրավոր ներկայացնի հարցազրույցի անցկացման վայրի, ժամկետների և մասնակիցների մասին տեղեկատվություն:
Սույն հոդվածով նախատեսված՝ երկրների միջև փոխանակվող հաշվետվությամբ սահմանված տեղեկատվությունը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում յուրաքանչյուր հարկային տարվա ավարտից անմիջապես հետո՝ տասներկուամսյա ժամանակահատվածում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ պայմանով, որ անգլերեն կամ ռուսերեն լեզվով փաստաթղթերը հարկային մարմնի պահանջով թարգմանվեն հայերեն և ներկայացվեն հարկային մարմին` այդ մասին գրավոր ծանուցումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում:
(376-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)
(հոդվածը 23.03.22 ՀՕ-86-Ն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից)