ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 14 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 69. Հաշվետու ժամանակաշրջանը
Հոդված 69. Հաշվետու ժամանակաշրջանը
1. ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:
(69-րդ հոդվածը լրաց. 17.11.21 ՀՕ-359-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-595-Ն)
(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)