Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-01-ից մինչև 2023-12-17։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 64 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 315. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքն ստանալու համար դիմումի ընդունումը և տեղեկանքի տրամադրումը

գործել է մինչև 2023-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 315. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքն ստանալու համար դիմումի ընդունումը և տեղեկանքի տրամադրումը

1. Հարկային մարմինը Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և Օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանք՝ օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը (այսուհետ սույն հոդվածում` տեղեկանք) ստանալու համար հարկերը վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա լիազորած անձը գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում հարկը պահած հարկային գործակալի հաշվառման վայրի հարկային մարմին: Եթե ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում շահութահարկը կամ եկամտային հարկը վճարել է առանց հարկային գործակալի, ապա դիմումը ներկայացվում է հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում:

3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), ռեզիդենտության պետությունը, ռեզիդենտության պետությունում նույնականացման համարը (առկայության դեպքում), եկամտի ստացման հայաստանյան աղբյուրը` նշելով եկամուտ վճարողի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը) և հաշվառման (գտնվելու) հասցեն, ժամանակահատվածը, որի համար պահանջվում է տեղեկանքը: Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա պաշտոնատար անձի կողմից՝ նշելով դիմումի լրացման վայրն ու ամսաթիվը: Դիմումին կցվում են ոչ ռեզիդենտին եկամուտ հաշվարկելը և վճարելը, ոչ ռեզիդենտի եկամտից հարկը պահելը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, մասնավորապես`

1) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.

2) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը հավաստող փաստաթղթերը.

3) ոչ ռեզիդենտի եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը.

4) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի եկամտից պահված հարկի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հավաստող փաստաթղթերը:

4. Հարկային մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժում է դիմումը` նշելով պատճառը: Դիմումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների դիմաց հարկը պահվել է հարկային գործակալի կողմից կամ վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի կողմից:

5. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը սահմանում է հարկային մարմինը:

(315-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 24.10.18 ՀՕ-400-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։