Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-01-ից մինչև 2023-12-17։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸԳլուխ 6 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 34. Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց իրավունքները

գործել է մինչև 2023-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 34. Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց իրավունքները

1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն իրավունք ունեն`

1) Օրենսգրքով սահմանված կարգով դիմելու հարկային մարմին՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար.

2) ինքնուրույն կամ իրենց լիազորած ներկայացուցչի միջոցով հարկային մարմնում ներկայացնելու իրենց շահերը.

3) օգտվելու Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկային արտոնություններից.

4) Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով դիմելու հարկային մարմին՝ միասնական հաշվին առկա գումարը վերադարձնելու համար.

5) ծանոթանալու հարկային հսկողության արդյունքում կազմվող ակտերին, արձանագրություններին և դրանց նախագծերին, տեղեկանքներին և վարչական ակտերին.

6) հարկային մարմին ներկայացնելու բացատրություններ և պարզաբանումներ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման, ինչպես նաև հարկային հսկողության արդյունքների վերաբերյալ.

7) արգելելու հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրելու փաստաթղթեր կամ բացատրություններ, եթե հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք խախտել են Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և (կամ) 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի դրույթները, և (կամ) եթե հարկային մարմինը խախտել է Օրենսգրքի 337-339-րդ և (կամ) 341-րդ հոդվածների դրույթները` այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցելով հարկային մարմնի ղեկավարին.

8) չկատարելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց լիազորություններից, ինչպես նաև հարկային հսկողության նպատակներից ու հարցերից չբխող պահանջներ.

9) հարկային հսկողության ցանկացած փուլում մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների և (կամ) փաստաբանների.

10) Օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

11) պահանջելու հարկային մարմնի և հարկային մարմնի պաշտոնատար անձանց ընդունած ապօրինի որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

12) Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմելու օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար:

2. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն ունեն նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

(34-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն)

(հոդվածը 01.03.23 ՀՕ-101-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

(05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։