ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 73 · ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները
Հոդված 377. ․ Փոխհամաձայնեցման ընթացակարգը
Հոդված 377․ Փոխհամաձայնեցման ընթացակարգը
(վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)
1. Փոխհամաձայնեցման ընթացակարգը Հայաստանի Հանրապետության կամ Կառավարության անունից կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների կիրառման ժամանակ հարկային մարմինների միջև ի հայտ եկած հարկային հարցերով վեճերի լուծման գործընթաց է։
2. Փոխհամաձայնեցման ընթացակարգ կարող է սկսվել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա հարկային մարմնի առաջարկով, եթե երկու երկրների միջև առկա է կրկնակի հարկումը բացառելու մասին գործող համաձայնագիր։
3. Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը։
(377-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն)