Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-05-ից մինչև 2024-04-07։Բացել գործող տեքստը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 446. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ հարկային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների գործողության շարունակությունը

գործել է մինչև 2024-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 446. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ հարկային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների գործողության շարունակությունը

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո իրենց գործողությունը շարունակում են հարկային հարաբերություններ կարգավորող (այդ թվում՝ հարկային արտոնություններ և (կամ) հարկման մեխանիզմներ սահմանող)՝ Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասում չնշված օրենքները՝ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ուժը կորցրած չեն ճանաչվել, կամ քանի դեռ չեն լրացել այդ օրենքների գործողության ժամկետները:

(446-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

(446-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխության մասով գործել է մինչև 01.01.2019` համաձայն նույն օրենքի 119-րդ հոդվածի 5-րդ կետի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։