Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-04-ից մինչև 2024-06-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-06-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 35 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 184. Ճանապարհային հարկ վճարողները

գործել է մինչև 2024-06-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 184. Ճանապարհային հարկ վճարողները

1. Ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատեր կամ նրանց կողմից լիազորված անձ (ներկայացուցիչ) համարվող, ինչպես նաև նույն հոդվածով սահմանված գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)` սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) Հայաստանի Հանրապետություն (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողները:

3. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները):

(184-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, 10.12.20 ՀՕ-498-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։