Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-04-ից մինչև 2024-06-01։Բացել գործող տեքստը
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 48 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը

գործել է մինչև 2024-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը

1. Կառավարության սահմանած կարգով`

1) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին.

2) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին.

3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ անշարժ գույքի հարկի հաշվարկված գումարների վերաբերյալ.

4) հաշվառող մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախորդ գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ` նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են անշարժ գույքի կադաստր վարող մարմին.

5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին:

2. Անշարժ գույքի հարկ վճարողները անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող են ստանալ Օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմիններից:

(235-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-321-Ն)

(18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։