Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-29-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 145. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 145. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

1. Եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի՝ Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում՝ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.

2) բանկում կամ վարկային կազմակերպությունում գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված կարգով:

3)

4)

(145-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.06.21 ՀՕ-276-Ն, փոփ. 17.11.21 ՀՕ-360-Ն, 07․12․22 ՀՕ-538-Ն)

(04.06.21 ՀՕ-276-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(17.11.21 ՀՕ-360-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07․12․22 ՀՕ-538-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-269-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։