Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-29-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 75 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 396.1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա ապրանքների դրոշմավորման կարգը

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 396.1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա ապրանքների դրոշմավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքով, այլ օրենքներով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, Օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

(396.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 07.12.22 ՀՕ-517-Ն)

(07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 04.12.24 ՀՕ-491-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։