Հոդված 322. Հարկ վճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները
Հոդված 322. Հարկ վճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները
1. Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով):
2. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ՝ վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը կազմելու ամսաթվից)՝ հիմք ընդունելով հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները: Սույն մասով սահմանված դեպքերում իրավահաջորդ կազմակերպությունները մինչև վերակազմակերպման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով տեղեկանք՝ իրենց փոխանցված հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդների մասին:
3. Կազմակերպությունը վերակազմակերպելու (բացառությամբ վերակազմավորելու) մասին որոշման ընդունումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին: Վերակազմակերպվող (բացառությամբ վերակազմավորվող) կազմակերպությունը փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր հաշվառման վայրի հարկային մարմին միաժամանակ ներկայացնում է դիմում՝ համալիր հարկային ստուգում իրականացնելու մասին, և հարկային հաշվարկները: Համալիր հարկային ստուգումը պետք է սկսվի դիմումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
(322-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 01.03.23 ՀՕ-101-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)