Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸԳլուխ 58 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 289. Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 289. Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը.

3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

4) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

4. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հարկ հաշվարկելու և վճարելու, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու պարտավորություն առաջանալու դեպքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` անկախ սույն մասով սահմանված փաստաթղթերի ներկայացումից:

5. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը:

6. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում`

1) ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա. լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը,

բ. ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա. ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը,

բ. անձնագրի պատճենը:

(289-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-42-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։