Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸԳլուխ 8 · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 37. Ապրանքի մատակարարման վայրը

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 37. Ապրանքի մատակարարման վայրը

1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե`

1) ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից.

2) էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների փոխադրման (առաքման) ավարտի պահին ապրանքները հանձնվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Եթե ապրանքի մատակարարման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

(37-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-595-Ն)

(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։