Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-30-ից մինչև 2025-12-04։Բացել գործող տեքստը
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 143. Եկամտային հարկով հարկման բազան

գործել է մինչև 2025-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 143. Եկամտային հարկով հարկման բազան

1. Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝

1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող (չհարկվող) եկամուտների դրական տարբերություն.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող (չհարկվող) եկամուտների դրական տարբերություն:

(143-րդ հոդվածը փոփ. 24.10.25 ՀՕ-324-Ն)

(24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։